Բարի գալուստ
«Գրիգորյան Գրուպ» գինու գործարան
Գրիգորյան Գրուպ գինու գործարան ՍՊԸ-Ն ստեղծվել է 2019 թվականին, Արարատի մարզի Ոսկետափ համայնքում: Գործարանի տարածքը մոտ 70000 քառակուսի մետր է: Գործարանի հիմնադիրն է Արամայիս Թեմուրի Գրիգորյանը: Նա արտադրության մեջ ներգրավեց հանրապետության փորձառու մասնագետներին, ինչի շնորհիվ գործարանը հասավ հաջողության և սկսեց արտադրել բարձր որակի գինիներ: Գործարանը մասնագիտացված է օղու, կոնյակի և գինիների արտադրության ոլորտում: Ձեռնարկությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով և գտնվում է գինեգործության, գինու և կոնյակի արտադրության ոլորտում փորձ ունեցող ընկերության մասնագիտական աշխատակիցների հսկողության տակ:
Որակյալ գինին այս ոլորտում խաղողի մանրակրկիթ ընտրության և դարավոր ավանդույթների արդյունք է :Գինին համարվում է համային ըմպելիք և դրա ողջամիտ օգտագործումը մարմնին տալիս է լրացուցիչ քանակությամբ սննդանյութեր և էներգիա: Աշխարհում առաջին խաղողի վազը տնկել է Նոյը, Արարատյան դաշտավայրում:
Գինին Աստվածների ըմպելիք է: Վայելեք մեր հիանալի գինին:
Մեր նշանաբանն է՝ վերականգնել ազգային արժեքները: